«Ուրարտուի» և Ռուանդայի հավաքականի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն մասնակցել է աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու`Մալիի դեմ խաղին:
Հանդիպումն ավարտվել է Մալիի ընտրանու հաղթանակով 1-0 հաշվով: Նիրիսարիկեն մասնակցել է ողջ հանդիպմանը: Ռուանդայի հավաքականը խմբում զբաղեցնում է վերջին` չորրորդ հորիզոնականը:
Ռուանդացիները հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 5-ին` սեփական հարկի տակ մրցելով Քենիայի հավաքականի հետ: