Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին գիտեր մեկ ամիս առաջ:
«Մոտ մեկ ամիս առաջ նա [Ռոնալդուն] ինձ ասաց, որ կտեղափոխվի Մանչեսթեր: Դա ինձ համար անակնկալ չէր:
Կարծում եմ, որ Մանչեսթերն իրեն ավելի հարմար է, քան «Յուվենտուսը», — մեջբերում է Նուրմագոմեդովին ՏԱՍՍ -ը:
36-ամյա Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին հայտարարվեց օգոստոսի 27-ին: