Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է երկու թիմերում իր գործընկեր Լիոնել Մեսսիի հետ ընկերության մասին:
«Իմ կարիերայի ընթացքում պակասում էր տորթի բալը՝ խաղալ Մեսսիի հետ նույն ակումբում: Ես նրան միշտ անվանում եմ «թզուկ»:
Ոչ սկզբից, բայց ես սկսեցի նրան այդպես անվանել, երբ ընկերացանք: Նա երկար ժամանակ է՝ ինչ ինձ անվանում է Ֆիդե, ես նրան անվանում եմ «թզուկ»: Կարծում եմ, որ այդպես էլ կմնա:
Ես նրան վերաբերվում եմ սովորական մարդու պես, և դա նրան դուր է գալիս: Հարցազրույցների ժամանակ ես միշտ ասում եմ, որ նա այլմոլորակային է, քանի որ ամեն ինչ այդպես է, նա լավագույնն է աշխարհում, բայց մեզ համար նա Լեո է, «թզուկ»», — մեջբերում է Դի Մարիային Tyc Sports-ը: