«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան 2022 թվականի ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր», Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ամստերդամյան ակումբի հետ, ուստի 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո նա կդառնա ազատ գործակալ և անվճար կտեղափոխվի «Ինտեր»:
Միլանցիներն արդեն բանակցություններ են վարել 25-ամյա կամերունցու հետ և նրան առաջարկել են չորս տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարից Օնանան դոպինգ օգտագործելու պատճառով ինը ամսվա որակազրկում է կրում, ուստի միայն նոյեմբերի 4-ից կկարողանա մասնակցել հանդիպումների: