«Լոկոմոտիվը» հայտարարել է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆաուստինո Անջորինայի տեղափոխության մասին:
Մոսկովյան ակումբում 19-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով: Այս մասին հայտնում է «երկաթուղայինների» մամուլի ծառայությունը:
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար: «Լոկոմոտիվը» առաջնահերթ իրավունք ունի գնել «Չելսիի» ակադեմիայի սանին:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անգլիացին մասնակցել է 83 հանդիպման, դարձել 35 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ, դրանցից 5-ը՝ «Չելսիի» առաջին թիմի կազմում: