«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դանու Սպետարուն Մոլդովայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց հերթական հանդիպմանը:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում Մոլդովան տանը 0-2 հաշվով զիջեց Ավստրիայի ընտրանուն:
Հանդիպման 59-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտ մտավ Սպատարուն, սակայն չկարողացավ օգնել իր թիմին` խուսափել պարտությունից:
Սա Սպատարուի համար 16-րդ խաղն էր Մոլդովայի հավաքականի կազմում: