Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ավստրալայի Բաց առաջնության չորրորդ շրջան` 6:3, 6:2, 6:2 հաշվով առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիխիտո Նիսիոկային:
Խաղը 1 ժամ 25 րոպե է տևել, այդ թվում Ջոկովիչը 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 6 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Նրա մրցակցի ակտիվում 1 էյս կա, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ ու ոչ մի հաղթած գեյմ` Նովակի մատուցման ժամանակ:
Մրցաշարի գործեղ չեմպիոնը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որն էլ իր հերթին հաղթել էր սերբ Դուշան Լայովիչին` 6:2, 6:3, 7:6 (9:7) հաշվով:
Հիշեցնենք` Australian Open- 2020-ը կավարտվի փետրվարի 2-ին: Ավստրալիայի Բաց առաջնության մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է կազմում: