Ստրասբուրգի «Ստադ դե լա Մենո» մարզադաշտում ավարտվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ֆրանսիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև խաղը: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1 արդյունքը:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացել են հյուրերը. Էդին Ջեկոն է աչքի ընկել խփած գնդակով ու առաջ մղել իր թիմին: Բայց 3 րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգտնել է Անտուան Գրիզմանը:
Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը մնացել են 10 հոգով. 51-րդ րոպեին Ժյուլ Կունդեն ուղիղ կարմիր քարտ է ստացել ու հեռացվել խաղադաշտից: Սակայն հաշվի վրա դա որևէ ազդեցություն չի ունեցել:
Ֆրանսիան վաստակել է 8 միավոր ու ամրապնդել D խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարությունը: Երկրորդ տեղում Ուկրաինան է, որն այսօր 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ: Բոսնիա և Հերցեգովինան վաստակեց 2 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնականը:
Հաջորդ տուրում Ֆրանսիան հյուրընկալվելիս կմրցի Ուկրաինայի հետ, իսկ Բոսնիան տանը կընդունի Ղազախստանին:
Օրվա մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականը 0-0 հաշվով ավարտել Խորվաթիայի հետ հանդիպումը՝ Վալերի Կարպինի նորամուտի խաղում, Դանիան 2-0 հաշվով հաղթել է Շոտլանդիային, Նորվեգիան 1-1 է խաղացել Նիդերլանդների հետ, Ադրբեջանը 1-2 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգին, Թուրքիան 2-2 է խաղացել Չեռնոգորիայի հետ, Լատվիան 3-1 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, Իսրայելը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ֆարերյան կղզիների դարպասը, Սլովենիան և Սլովակիան չեն վճռել հաղթողին՝ 1-1, իսկ Կիպրոսը 0-3 հաշվով պարտություն է կրել Մալթայից: