«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ աշխատելու ակնկալիքներով:
«Մենք զրուցեցինք նրա հետ, բայց, իհարկե, ես դեմ առ դեմ խոսելու եմ՝ պարզելու, թե ինչ է նա ակնկալում ինձնից:
Ինչպես գիտեք, ես նրա հետ 2 կամ 3 տարի խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», այնպես որ մենք լավ հարաբերություններ ունենք: Չնայած հիմա նա այլ դերում է. նա մարզիչ է, իսկ ես խաղացող:
Բայց սա այնքան էլ էական չէ, մենք միմյանց լավ ենք վերաբերվում: Ես եկել եմ Մանչեսթեր՝ ակումբի հետ արդյունքի հասնելու համար, և մարզիչը կարող է հույս դնել ինձ վրա ցանկացած իրավիճակում: Ես բաց եմ ամեն ինչի համար», — մեջբերում է Ռոնալդուի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը: