Կիսապաշտպան Սաուլը կիսվել է իր տպավորություններով «Աթլետիկոյից» «Չելսի» տեղափոխվելուց հետո:
«Շատ ուրախ եմ ընդունել «Չելսիի» հետ նոր մարտահրավերը: «Կապույտների» երկրպագուներ, ես հիմա ձեզնից մեկն եմ:
Ես անհամբերությամբ սպասում եմ նոր մարզաշապիկը հագնելուն, մարզումներին և բոլորիդ տեսնելուն: Շուտով կհանդիպենք»,- մեջբերում է կիսապաշտպանին ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա իսպանացուն «Չելսին» վարձակալել է մեկ տարով, հետագայում 35 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելու տարբերակով: