Հարձակվող Անտուան Գրիզմանը «Ատլետիկո» վերադառնալուց հետո հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» երկրպագուներին:
«Սիրելի երկրպագուներ, ես հրաժեշտ եմ տալիս ձեզ և շնորհակալ եմ ձեր սիրո համար: Ես ամեն ինչ տվեցի այս մարզաշապիկով խաղալու համար և դարձա այս մեծ ակումբի պատմության մի մասը:
Ցավով եմ հեռանում, որ այլևս չեմ կարող վայելել ձեր ներկայությունը տրիբունաներում, բայց հպարտ եմ, որ ես ձեր երկրպագուներից մեկն եմ», — գրել է Գրիզմանը թվիթերում:
Երեկ «Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտարարեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի հետ պայմանագրի ստորագրման մասին: Մադրիդյան ակումբը ֆրանսիացուն վարձավճարով վերցրել է մեկ մրցաշրջանով։ Ըստ Reuters-ի՝ ցանկացած պահի «Աթլետիկոն» կարող է երկարաձգել ֆրանսիացու վարձակալության պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով: Ամեն դեպքում, մադրիդցիները պարտավոր են հետագայում ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնել 40 միլիոն եվրոյով: