Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը սոց. ցանցի իր էջերում լուսանկար է հրապարակել ball girl Անիտայի հետ, որին պատահմամբ հարվածել էր Ավստրալիայի Բաց առաջնության խաղերից մեկի ժամանակ:
«Շատ ուրախ եմ, որ Անիտան լավ է: Հանդիպեցի նրա, նրա եղբոր` Մարկի, ու նրա ծնողների հետ: Շնորհակալ եմ»,- գրել է աշխարհի առաջին ռակետը:

Հիշեցնենք` Australian Open-ի երկրորդ շրջանում Նադալը երեք սեթում 6-3, 7-6(4), 6-1 հաշվով հաղթել էր արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին։
Հանդիպման դրվագներից մեկում հակառակորդի մատուցումը ընդունելիս Նադալը պատահմամբ հարվածել էր գնդակներ մատակարարող երեխաներից մեկին։ Ռաֆան այնուհետ մոտեցել էր աղջնակին, ներողություն խնդրել ու համբուրել նրան։