«Բարսելոնայի» արդեն նախկին կիսապաշտպամ Իլայշ Մորիբան տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»:
Տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբը կստանա 16 մլն եվրո՝ հետագայում ևս 6 մլն եվրո բոնուսի տեսքով ստանալու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից «Բարսան» կստանա գումարի 10 տոկոսը:
Հաղորդվում է, որ Մորիբան ու «Բարսելոնան» այդպես էլ չկարողացան համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: