«Սևիլյայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ապագան դեռ անորոշ է:
Ըստ Onda Cero-ի՝ հնարավոր է, որ «Ռեալը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը պայմանագիր կնքի ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ:
Աղբյուրի համաձայն, այս տրանսֆերն անմիջապես կհանգեցնի Խեսուս Վալեխոյի հեռանալուն արքայական ակումբից:
Ավելի վաղ «Սևիլյայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին հայտարարել էր, որ Կունդեն կլքի ակումբը միայն այն դեպքում, եթե իրեն վճարեն այն գումարը, որը նշված է ֆուտբոլիստի պայմանագրում` կլաուսուլայի տեսքով: Այս գումարը հավասար է 80 միլիոն եվրոյի: