Sky Sports-ի համաձայն, «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն այժմ ակտիվ բանակցություններ է վարում «Լիոնի» հետ: Բոատենգն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:
Լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում ավելի վաղ հաղերդել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին երկու առաջարկ է ստացել նաև «Սևիլյայից» ու «Հերտայից», որի կազմում ավելի վաղ արդեն հանդես է եկել։
Երկու ակումբն էլ պատրաստ էին երկու տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։