«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն մտադիր է փոխել ակումբային գրանցումը և ցանկանում է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»:
Ինչպես նշում է Daily Mirror-ը, 25-ամյա իսպանացի վինգերը ակնկալում է, որ «գայլերի» ղեկավարությունը կհամաձայնվի նրան թույլ տալ միանալ Նուն Էսպիրիտո Սանտույի թիմին՝ 30 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման դիմաց:
Աղբյուրը հայտնում է, որ այսօր ակումբները կանցկացնեն բանակցությունների վերջին փուլը եւ կփորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ կազմակերպել Տրաորեի տրանսֆերը: