«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Լա լիգայում, հայտնում է B/R Football-ը:
Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողը այժմ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ցանկանում էր վարձավճարով ձեռք բերել «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին, սակայն մադրիդյան ակումբը մերժել է կատալոնյան ակումբի առաջարկը: