Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»: Պայմանագիրը նախատեսված է 2+1 սխեմայով:
«Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբն է, որը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում, և ես ցնցված էի հաղորդագրությունների քանակից, որոնք ստացել էի տրանսֆերի հայտարարությունից հետո:
Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կխաղամ «Օլդ Թրաֆորդում»` լի մարզադաշտի դիմաց և նորից կտեսնեմ բոլոր երկրպագուներին:
Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն միջազգային խաղերից հետո: Հուսանք, որ հաջող մրցաշրջան կունենանք»,- մեջբերում է ֆուտբոլիստին անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: