«Յուվենտուսը» հայտարարել է Մոյզե Քինի՝ ակումբ վերադառնալու մասին:
Հաղորդվում ր, որ «Էվերթոնը» և «Յուվենտուսը» պայմանավորվել են 21-ամյա հարձակվողին 2 տարով վարձակալելու շուրջ՝ որոշակի պայմաններով գնելու պարտավորությամբ:
Գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո: Քինը «Յուվեից» «Էվերթոն» էր տեղափոխվել երկու տարի առաջ ՝ 25 մլն ֆունտ ստերլինգով: Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:
Իտալացին «Յուվենտուսում» իր նորամուտը նշել է 2016 թվականին, երբ թիմը գլխավորում էր Մասիմիլիանո Ալեգրին, ով այս ամառ վերադարձավ ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Քինը վարձավճարով հանդես էր գալիս ՊՍԺ-ում: