ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու՝ փարիզյան թիմում նորամուտից հետո։
«Ինձ համար արտասովոր բան չկար Լեոյին այլ ակումբի մարզաշապիկով տեսնելիս։ Կյանք է։
Վիրավորվածությո՞ւն «Բարսելոնայից»։ Ոչ, ակումբից ոչ մի վիրավորվածություն։ Միայն որոշ մարդկանցից ու վերջ»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։
Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղի (0-2) երկրորդ կեսում Լիոնել Մեսսին իր նորամուտը նշեց ՊՍԺ-ի կազմում՝ փոխարինելով Նեյմարին։