Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը հաղթանակի հասավ UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիի նկատմամբ:
Ութ ռաունդից բաղկացած մենամարտի արդյունքում մրցավարներից երկուսը հաղթանակը տվեցին Պոլին(77-75, 78-74), իսկ երրորդ մրցավարը` Վուդլիին (77-75):
Ներկայումս Փոլը youtube-ում ունի ավելի քան 20 միլիոն բաժանորդ: 2016 թվականից սկսել է նաև դերասանական կարիերա մասնակցելով մի շարք նախագծերի: Ռինգում պրոֆեսիոնալ կարիերան Փոլը սկսել է 2019 թվականին` մասնակցելով չորս մենամարտի և տոնելով նույնքան հաղթանակ (երեքը նոկաուտով):
39-ամյա Վուդլին իր հերթին MMA-ում անցկացրել է 27 մենամարտ (19 հաղթանակ, 7 պարտություն, 1 ոչ-ոքի): 2016 թվականին վերջինս նվաճել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը, որը կորցրել է 2019 թվականին` պարտվելով Կամարու Ուսմանին: