«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայշ Մորիբան, ով կատալոնական ակումբում կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում, մտադիր է հեռանալ թիմից:
Ինչպես հայտնում է Twitter-ում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մորիբան համաձայնեցրել է «ՌԲ Լայպցիգ», հետ անձնական պայմանագրի պայմանները:
18-ամյա գվինեացի ֆուտբոլիստը նախատեսում է 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Բարսայից», ուստի նրա հնգամյա պայմանագիրը գերմանական ակումբի հետ կգործի 2022 թվականի ամռանը:
Նշվում է, որ «Բարսելոնան» չի ցանկանում գալիք ամառ անվճար կորցնել ֆուտբոլիստին և պատրաստ է վաճառել նրան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մորիբայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Տոտենհեմը»: