Մադրիդի «Ռեալը» մոտ ժամանակներս ևս մեկ փորձ կկատարի ՊՍԺ-ի 22-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում։
Սղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբն» արդեն նոր առաջարկ է պատրաստում Մբապեի համար, ընդ որում ՊՍԺ-ում հույս ունեն այդ տրանսֆերի նվազագույնը 215 մլն եվրո ստանալ։ Իր հերթին «Ռեալին» հաջողվել է համաձայնության հասնել անձամբ ֆուտբոլիստի հետ՝ մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր տարեկան 35 մլն եվրոյով։
Լրագրողը նշում է, որ ՊՍԺ-ի սեփականատիրոջ ընտանիքի անդամներից մեկը տեղեկություն է տարածել, թե ՊՍԺ-ում պատրաստ են Մբապեին բաց թողնել 180 մլն եվրոյի և «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկի դիմաց։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 29-ին, Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ռեյմսի» հետ խաղում։