Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Գաբրիլ Սարգյսյանն (3 միավոր) ու Հայկ Մարտիրոսյանը (3 միավոր) ևս հաղթանակներ տարան այս տուրում, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (2,5 միավոր) ու Հովհաննես Գաբուզյանը (3,5 միավոր) ոչ-ոքի խաղացին։
Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ: