Ֆրանսիայի ներքին առաջնության 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Ռեյմսին» ու հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
16-րդ րոպեին Անխել դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կիլիան Մբապեն։ 63-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց՝ այս անգամ աչքի ընկնելով Աշրաֆ Հաքիմիի փոխանցումից հետո։
Խաղի 66-րդ րոպեին Նեյմարի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ հարձակվող Լիոնել Մեսսին՝ նորամուտը նշելով փարիզյան թիմի կազմում։
ՊՍԺ-ն միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Ռեյմսը» 17-րդն է։