«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը։ Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Բետիսի» (1-0) դեմ խաղից հետո Անչելոտիին հարցրել են Մբապեի տեղափոխության մասին։
«Մենք պիտի խաղը քննարկենք, որովհետև մյուս բաների մասին ակումբն է հոգ տանում։ «Ռեալն» աշխատում է տրանսֆերի վրա։ Բայց հիմա ես մանրամասները չգիտեմ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մերժել է մադրիդցիների նաև երկրորդ առաջարկը։