Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրենը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե ՊՍԺ-ն պատրաստ է 200 մլն եվրո վճարել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար։
«Մենք ֆուտբոլային ակումբ ենք, ոչ թե բանկ։ Մեր դիրքորոշումը կապված Հոլանդի հետ պարզ է, այն չի փոխվել»,- Ցորկի խոսքերն է փոխանցում Sky Sport Germany-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլանդը հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ։ Մյուս ամառ Հոլանդի ու «Բորուսիայի» պայմանագրում ուժի մեջ կմտնի հրաժարագնի վերաբերյալ կետը։ Այն կկազմի 75 մլն եվրո։