Բեռլինի «Յունիոնը» Բունդեսլիգայի 3-րդ տուրում մրցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
«Յունիոնի» կազմում հաշիվը 22-րդ րոպեին բացել է Նիկո Գիսելմանը: 41-րդ րոպեին տանտերերը կրկնապատկել են հաշիվը:
Երկրորդ կեսում «Բորուսիան» խաղացել է առաջին համարով, իսկ «Յունիոնը» պաշտպանվել է: 90+1-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը մեկ գնդակ հետ է բերել:
Այս կերպ, Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի երեք մեկնարկային խաղում «Յունիոնը» 5 միավոր է վաստակել և 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Բորուսիան», վաստակելով 1 միավոր, 15-րդ տեղում է: