Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Հերտային» և 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Մյունխենյան ակումբի կազմում հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացել է Թոմաս Մյուլերը, 34-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում Ջամալ Մուսիալան հաշիվը դարձրել է խոշոր։ Հանդիպման վերջնամասում փայլել է Ռոբերտ Լևանդովսկին ու ևս երկու գոլ ուղարկել մրցակցի դարպասը դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Լեհ հարձակվողն աչքի է ընկել 70-րդ և 84-րդ րոպեներին։
Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» իր միավորների թիվը հասցրել է 7-ի և բարձրացել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Հերտան» 3 խաղից հետո դեռևս ոչ մի միավոր չի վաստակել ու եզրափակում է աղյուսակը։