Պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի գործակալ Մարկո Աբրեուն կարճ բանակցություններ է վարել «Սպարտակի» գործադիր տնօրեն Եվգենի Մելեժիկովի հետ:
RB Sport-ի փոխանցմամբ՝ բանակցությունները կարմիր-սպիտակների գլխավոր մարզչի պաշտոնում Ֆոնսեկայի հավանական նշանակման վերաբերյալ էին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման 3 րդ փուլի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղից հետո (0:2):
«Ես իրականում նրան հաղորդագրություն եմ գրել: Բայց «Սպարտակում» Ֆոնսեկայի աշխատանքի հնարավորությունը չի քննարկվել: Ես այս պահին ոչինչ չգիտեմ», — ասել է Աբրեուն:
Ֆոնսեկան այս մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը, սակայն ի վերջո մոսկովյան ակումբը գլխավորեց մեկ այլ պորտուգալացի` Ռուի Վիտորիան: Նրա գլխավորությամբ «Սպարտակը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, իսկ ՌՊԼ-ում 6 տուրից հետո զբաղեցնում է ընդամենը 8-րդ տեղը: