Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Սիթիին» 29 միլիոն եվրոյի իմաց, գրում է լրագրող Նիկոլո Շիրան:
Բացի այդ, իտալական ակումբը պատրաստ է դիտարկել գործարքի մեջ քաղաքաբնակների հարձակվող Գաբրիել Ժեզուսին ընդգրկելու հնարավորությունը:
Նշենք, որ «Սիթին» 36-ամյա պորտուգալացուն առաջարկել է երկամյա պայմանագիր՝ 15 միլիոն եվրո աշխատավարձով:
Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում խփել է 101 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում 134 խաղում: Նրա պայմանագիրը «ծեր սենյորայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ: