Արգենտինայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսն» արտագնա հաղթանակ տարավ «Պլատենսեի» նկատմամբ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղին մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով հանդիպման 82-րդ րոպեին։
Հանդիպման 23-րդ րոպեին, Բալեկյանը, օգտվելով մրցակցի պաշտպանի և դարպասապահի անփույթ գործողություններից, բացեց այս հանդիպման հաշիվը՝ խփելով իր առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։
Եվս մեկական գոլ հյուրերի կազմում խփեցին Գոնսալեսն ու Պավոնը։
Այս խաղից հետո «Բոկան» իր ակտիվում ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։