«Ֆիորենտինան» հայտարարել է կիսապաշտպան Լուկաս Տորեյրային «Արսենալից» վարձավճարով ձեռք բերելու մասին։
25-ամյա ուրուգվայցին իտալական թիմ է տեղափոխվել գնման հնարավորությամբ։
Նա հանդես կգա 18 համարի ներքո։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ վարձակալությունը «Ֆիորենտինայի» համար 1,5 մլն եվրո կարժենա, իսկ Տորեյրային գնելը՝ 15 մլն եվրո։