«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ ինքն որոշում է կայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Ա սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ խաղում չընդգրկել մեկնարկային կազմում:
«Ռոնալդուն լավ մարզավիճակում է: Բայց խաղից առաջ զրուցեցի նրա հետ, ասացի, որ խաղը կսկսի պահեստայինների նստարանից»,- մեջբերում է Ալեգրիին Sky Sports-ը։
36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն թողնել պահեստայինների նստարանին, քանի որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակնկալում է փոխել թիմը:
Սակայն «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հերքել է այս տեղեկությունը: