«Նանտի» 19-ամյա հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանն այսօր կարող է մասնակցել Լիգա 1-ի 3-րդ տուրի «Ռենի» դեմ խաղին։
«Նանտի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն այդ խաղի համար, որում ընդգրկված է նաև Մանվելյանը։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Հիշեցնենք, որ ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։
Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։
Les joueurs convoqués pour affronter le @staderennais avec la première apparition dans le groupe de @ManvelyanGor 📃#srfcfcn
— FC Nantes (@FCNantes) August 21, 2021