«Բորնմութը» հայտարարեց «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Գարի Կեհիլի տեղափոխության մասին։
35-ամյա պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Կեհիլն ազատ խաղացողի կարգավիճակով է տեղափոխվել «Բորնմութ»։ Այս ամառ նրա պայմանագրի ժամկետը «Քրիսթալ Փելասի» հետ ավարտվել է։
2012-ից 2019 թվականներին Կեհիլը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիի» կազմում։
Up the Cherries 🙌 pic.twitter.com/4rCu70Xrq9
— AFC Bournemouth 🍒 (@afcbournemouth) August 20, 2021