Օգոստոսի 20-ից 22-ը Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։
«Ուրարտուի» պաշտոնական կայքը հայտնում է, որ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքական է հրավիրել նաև երևանյան ակումբի ֆուտբոլիստներ Հովհաննես Ուրուշանյանին, Դավիթ Հարությունյանին, Գագիկ Մելոյանին, Դավիթ Թագվորյանին, Վահան Պետրոսյանին և Հայկ Աբգարյանին։
«Ուրարտուն» հաջողություն է մաղթում ֆուտբոլիստներին։