«Տոտենհեմը» առաջ է անցել «Ռեալից» ՝ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ձեռք բերելու համար պայքարում: Լոնդոնյան ակումբը նեապոլիտացիներին առաջարկել է երկու անգամ ավելի գումար քան «Ռեալը», հայտնում է Dailystar-ը:
Նշենք, որ «Տոտենհեմը», ըստ լուրերի, մտադիր է ձեռք բերել նաև «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին: