ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իրեն չի անհանգստացնում իր դիրքը խաղադաշտում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պետք է որոշի այս հարցը:
«Երբ ՊՍԺ-ի հետ բանակցությունները սկսվեցին, Մաուրիսիոն զանգահարեց ինձ: Ես նրան հարցրեցի, թե ինչ կարծիք ունի, նա ասաց, որ շատ գոհ է և ինձ սպասում է Փարիզում:
Նրա հետ անպայման կխոսենք այն մասին, թե ինչ կլինի խաղադաշտում: Բայց մենք այդ օրը տակտիկայի մասին չէինք խոսում:
Իմ խաղային դիրքը խաղադաշտո՞ւմ: Ես գաղափար չունեմ, թե որ դիրքում եմ խաղալու: Ես արդեն այստեղ եմ, և դա Պոչետինոյի խնդիրն է․ նա լուծումը կգտնի», — մեջբերում է Մեսսին El País-ը: