Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջերս է միացել ՊՍԺ-ին, բացատրել է, թե ինչու է ընտրել 30 համարի մարզաշապիկը:
«30 համարը առաջին համարն էր, որը ես կրել եմ «Բարսելոնայում»՝ իմ կարիերայի սկզբնական շրջանում:
Այսքան տարի անց, միանալով ՊՍԺ-ին, ես զգում եմ իմ կյանքում այդ նույն էմոցիաներն, ինչ առաջին տարում «Բարսելոնայում»», — ասել է Մեսսին ՊՍԺ-ի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում:
Հատկանշական է, որ Ֆրանսիայի Լիգա 1-ում 30-րդ համարը հիմնականում նախատեսված է դարպասապահների համար, սակայն լիգայի ղեկավարությունը դեմ չի եղել, որ Լեոն վերցնի հենց այդ համարը ՊՍԺ-ում: