Հարձակվող Ժերար Մորենոն կշարունակի հանդես գալ «Վիլյառեալում»:
29-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբը 6 տարով երկարաձգեց պայմանագիրը: Նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ:
Ժերար Մորենոյին «Վիլյառեալի» պատմության լավագույն ռմբարկու դառնալուն մնացել է ընդամենը մեկ գոլ: 82 գոլով նա կիսում է առաջին տեղը Ջուզեպե Ռոսսիի հետ: Իսպանացի հարձակվողն ընդհանուր առմամբ 184 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում:
Ժերար Մորենոն հանդես է գալիս «Վիլյառեալում» 2010 թվականից: 5 տարի անց նա տեղափոխվեց «Էսպանյոլ», սակայն վերադարձավ 2018 թվականին: