«Արարատ-Արմենիային» է միացել 30-ամյա ուրուգվայցի պաշտպան Դիեգո Բարբոսան: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Դիեգոն հանդես է եկել Ուրուգվայը և Մեքսիկան ներկայացնող մի քանի ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Կիպրոսի «Էնոսիս Նեոն Պարալիմնիու» ակումբի ֆուտբոլիստ: