Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում «Կադիսը» Կարանզայի գավաթում մրցում էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Կադիսը»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի տեսանյութը՝ ստորև։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Կադիսը» օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կադիսի» հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ «Լևանտեի» հաղթանակը՝ 2,55