ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել թիմակիցներ Լեանդրո Պարեդեսի, Նեյմարի, Մարկո Վերատիի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ընկերներ»,- գրել է արգենտինացին։
View this post on Instagram
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին օգոստոսի սկզբին նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, իսկ մինչ այդ պահը չի մարզվի թիմի հետ։ Պայմանագիր կնքելուց հետո Մեսսին բուժզննում կանցնի, ինչից հետո կսկսի մարզվել հարձակվող Սերխիո Ագուերոյի և պաշտպան Էմերսոնի հետ, ովքեր, ինչպես և Մեսսին, չեն մեկնել Գերմանիա։ Հաղորդվում էր, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի վերջին։ Արգենտինացին իր ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանել է կատալոնական ակումբի գույները։