«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հարձակման գծի ուժեղացում, սակայն դրա համար պետք է վաճառի իր առաջատարին և հարձակվող Հարի Քեյնին: Միայն դրանից հետո լոնդոնցիները կունենան գումար Կոուտինյոյի տրանսֆերների համար:
Բրազիլացին կատակոնյան ակումբում է հանդես գալիս 2018 թվականից: