Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը: 31-ամյա գերմանացի ֆուտբոլիստը խնդիրներ է ունեցել աճուկի շրջանում: Կրոսի վերականգնման ժամկետները չեն հաղորդվում:
Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13 -ին: Առաջնության 1-ին տուրի խաղում «Ռեալը» կխաղա «Ալավեսի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14 -ին:
Հիշեցնենք, որ Եվրո 2020 -ից Գերմանիայի հավաքականի հեռանալուց հետո Կրոսը ավարտեց իր միջազգային կարիերան: