Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնե Բայլսը Տոկիո-2020-ում բրոնզե մեդալը նվաճելուց հետո հայտարարել է, որ ցանկանում է տուն վերադառնալ․
«Այս մեդալը շատ կարևոր է ԱՄՆ-ի հավաքականի համար։ Ես շատ ուրախ եմ, որ նվաճեցի այն։ Բայց իմ ֆիզիկական և հոգեբանական վիճակն ինձ համար ավելի կարևոր է։ Հիմա ես շատ եմ ցանկանում տուն վերադառնալ։ Դեռ շատ բան կա, որի վրա պետք է աշխատել»,- ասել է Բայլսը։
Հիշեցնենք՝ Բայլսը ժամանակից շուտ ավարտեց ելույթները Տոկիո-2020-ի թիմային բազմամարտում։ Ավելի ուշ նա հրաժարվեց մասնակցել նաև անհատական մի շարք վարժություններին՝ հոգեբանական խնդիրների պատճառով։