«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ: Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
27-ամյա բրազիլացու հետ նոր համաձայնագրի ժամկետը չի բացահայտվում, բայց դա առնվազն 3 տարի է, քանի որ «կարմիրների» մամուլի ծառայությունը պայմանագիրը անվանել է «երկարաժամկետ»:
Ֆաբինյոն անգլիական ակումբում է 2018 թվականից: