Vbet ՀՊԼ առաջին տուրում «Արարատը» ընդունել էր «Նոային» ու ջախջախիչ՝ 7-1 հաշվով հաղթանակ տարավ։
«Արարատի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի երկրպագուներն անակնկալ էին պատրաստել ֆուտբոլիստ Մարկո Պրլևիչի համար, որն այսօր տոնում է ծննդյան օրը։ Երկրպագուները տորթ ու խմիչք են տարել մարզադաշտ հատուկ հոբելյար ֆուտբոլիստի համար։
«Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում։ Այսպիսի անակնկալ էին նրանք պատրաստել Մարկո Պրլևիչի ծննդյան օրվա առթիվ»,- ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։