ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խուսափել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ակումբը փորձո՞ւմ է ձևակերպել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը։ Ֆրանսիացու հնարավոր տեղափոխության մասին Պոչետինոյին հարցրել են իր թիմին՝ Ֆրանսիայի Սուպերգավաթում «Լիլլից» կրած պարտությունից հետո (0-1)․
«Նայեք այն ֆուտբոլիստների ցանկին, ովքեր մնացել են տանն ու մեզ հետ չեն մեկնել այս խաղին։ Մենք շատ խաղացողներ ունենք։
Մեր կազմի կեսը մնացել է տանը։ Եվս մի քանի խաղացող գտնվում է արձակուրդի մեջ։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք, ես գոհ եմ։ Եվ հիմա չեմ ցանկանում խոսել է այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հանդես չեն գալիս մեր ակումբում»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Նախորդ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։